▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

50-ամյակը թանկ նստեց Սեյրան Սարոյանի վրա. ի՞նչ է նրան հորդորել Սերժ Սարգսյանը.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Սեյրան Սարոյանի 50-ամյակն իր վրա թանկ է նստել` ոչ միայն նյութական, այլեւ «ֆիզիկական» առումով․ նա շատ է պարել (ոտքերը հիվանդ են), շատ է երգել։ «Սերժ Սարգսյանն է «Ջուխտակ շամամներից» հետո քանիցս հորդորել` մի հատ էլ երգի»,- տեղեկացրին մեր աղբյուրները: Ու այս օրերին գեներալը հասել է «Չինաստան տեղ»` բուժվելու:

Իսկ ինչո՞ւ չի գնացել Իսրայել` Մեռյալ ծովի ցեխերով դարմանելու ոտքերի ցավը, չէ՞ որ միշտ այնտեղ է բուժվում: «Գտնում է, որ Իսրայելում շատ են խաբում, սանիկը` Սուրիկ Խաչատրյանը, համոզել է, որ Չինաստանում ամենալավ բուժումն են անցկացնում, հիմա իրար հետ Չինաստանում են»: Ցողունային բուժմա՞ն: «Ցողունայինը Կորեայում է, իրենք Չինաստանում ավանդական բուժման են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին