Նոր տեղեկացա, որ «Դուրս մեր գրպանից» շարժման սթիքերներով մեքենայի են մոտեցել հինգ հոգի և պարտադրել են հանել սթիքերները. Վարորդը, լինելով կին, դիմադրել է, որը վերածվել է քաշքշուքի. Հինգ ջահել, քաղաքի կենտրոնում` երիտասարդական մետրոյի ՍԱՍ Սուպերմարկետի մոտ, քաշքշել են կին վարորդին. Վարորդը եղել է Ժիրայր Սեֆիլյանի կինը` Նանոր Սեֆիլյանը: Լսելով արևմտահայերենով խոսքը, հեգնել են ՝ասելով.... թող գնա Հայաստանից եթե ստեղծել քեզ դուր չի գալիս. Դրանից հետո 3 մեքենայով հետապնդել են երկար ժամանակ: Խոսքս ուղղում եմ այդ տականքներին և նրանց հովանավորներին.....Բոլորիդ վերջը մոտ է այ ......., ձեր կաշին փրկելու մասին մտածել, հետո ուշ է լինելու...
Հիշեցնենք, որ վերջերս Նախախորհրդարանը հայտարարություն էր տարածել, ըստ որի ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության մի բարձրաստիճան սպա Նախախորհրդարանի ներկայացուցչի միջոցով պաշտոնապես Ժիրայր Սէֆիլյանին ուղղված սպառնալիք է փոխանցել: