ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի եւ դպրության օրը, այցելել է Սեւան քաղաքի թիվ 3-րդ դպրոց:
«Խորհրդանշական է , որ Նոր Հայաստանի առաջին սեպտեմբերի 1-ին Ձեր դպրոցում 111 առաջին դասարանցի է մուտք գործում դպրոց»,-դիմելով ներկաներին ասել է վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ այսօր, սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի ու դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, Հանրապետության նախագահի նստավայրի դարպասները կբացվեն երեխաների և նրանց ծնողների առաջ: Նրանց տրամադրության տակ կլինեն նախագահական նստավայրի բացօթյա տարածքն ու հարակից այգին: