▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

5 ֆուտբոլիստներ, ովքեր կապ ունեն ահաբեկչությունների հետ

footballcity.am: Գերմանիայի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը վերջերս սպանվել է Սիրիայի պատերազմում: Այս դեպքից հետո շատերին սկսեցին հետաքրքրել ահաբեկչությունների մասնակից այլ ֆուտբոլիստներ ևս: Ներկայացնում ենք նրանցից հինգին:

12449_70.1385011459.62419Մահմուդ Սարակ, 25 տարեկան, Պաղեստին

Պաղեստինի հավաքականի նախկին հարձակվողին իսրայելական հատուկ ծառայությունները ձերբակալել էին 2009թ. ամռանը, երբ նա իր նոր թիմի հետ հատում էր Գազայի սահմանը: Նրան մեղադրում էին իսրայելցի զինվորների սպանության մեջ: Կասկածներ են եղել, որ նախկին ֆուտբոլիստը համձայնություններ էր ձեռք բերել Իսլամական ջիհադ խմբավորման հետ ու նրանց պատվերով էր կատարել սպանությունը:

Ինքը` Սարակը, հերքել է իր դեմ առաջադրված մեղադրանքը:

trabelsiՆիզար Տրաբելսի, 43 տարեկան, Թունիս

Տրաբելսիի ֆուտբոլային կարիերան ընդհատվեց 90-ականներին, երբ նա, փախչելով Թունիսից, թվում էր, ամրապնդվել է Գերմանիայում: Վուպերտալերի և Ֆորտունայի կազմում խաղալու տարիներին նախկին ֆուտբոլիստը տարվեց կոկաինով և կապեր հաստատեց մի քանի մանր հանցավոր խմբավորումների հետ:

Քանի որ սպորտն ու հանցագործությունը հնարավոր չէ համատեղել, Տրաբելսին թողեց ֆուտբոլը: Այնուհետև նա ընդունեց իսլամ, դարձավ Ալ- Քաիդա խմբավորման անդամ, մեկնեց Աֆղանստան, որտեղ մի քանի անգամ հանդիպեց Ուսամա բեն Լադենին:

2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից օրեր անց, Տրաբելսին փորձեց ահաբեկչություն կազմակերպել Բելգիայի ամերիկյան ռազմաբազայում: Նա ձերբակալվեց մինչ ահաբեկչությունը սկսելը:

dagdiselՌիմիխան Զիադով, Ռուսաստան

Զիադովը ծայրահեղականների հետ էր կապվել մինչ ֆուտբոլային կարիերան սկսելը: Դակդիզելի կիսապաշտպանն, ով երբեք չէր խոսել իր կրոնական ու քաղաքական հայացքների մասին, ըստ անվտանգության դաշնային ծառայության տվյալների` անդամակցում էր դիվերսիոն-ահաբեկչական խմբավորման:

2010թ. հոկտեմբերի 2-ին Զիադովը սպանվեց հակաահաբեկչական ծրագրի ընթացքում:

14671_63.1385011965.87252Բուրակ Կարան, Գերմանիա

Կարանը հանդես է եկել Գերմանիայի երիտասարդական հավաքականում, խաղացել է Սեմի Խեդիրայի ու Կեվին-Պրինս Բոատենգի հետ: 2008թ. հեռանկարային երիտասարդը տեղափոխվեց Ալեմաննիա, որի գլխավոր մարզիչը մշտապես գովեստի խոսքեր էր հնչեցնում նրա հասցեին:

Ընդամենը մի քանի ամիս անց` 2008թ. մարտի 29-ին, Կարանն իր վերջին հանդիպումն անցկացրեց: Նրա անսպասելի հեռանալը ֆուտբոլից երկար ժամանակ անհասկանալի էր. չկային վնասվածքներ կամ այլ հանգամանքներ, որոնց պատճառով կարելի էր վերջ դնել կարիերային: Ըստ իրավապահ մարմինների` հենց այդ ժամանակ է Բուրակը տարվել իսլամով ու կապվել ծայրահեղական խմբավորումների հետ:

16020_4.1385012319.27977

Այս տարվա հոկտեմբերին համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ ծագումով թուրք Կարանը նկարահանվել է ավտոմատը ձեռքին. տեսանյութում նա ներկայանում է որպես Աբու Աբդուլա ալ-Թուրք: Հոլովակի հայտնվելուց մի քանի օր անց Բուրաք Կարանը սպանվեց Սիրիայում` կառավարական զորքերի կողմից: Ինչպես հետո է պարզվել, նախկին ֆուտբոլիստը Սիրիայում կռվում էր ապստամբների կազմից: Նրա եղբայրը, սակայն, հերքում է այս տեղեկությունը:

iՅանն Նսակու, 20 տարեկան, Ֆրանսիա

Նսակուն ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով մեղադրվում է ահաբեկչությունների հետ կապ ունենալու համար: Նա ձերբակալվել է 19 տարեկանում: Այդ ժամանակ Յաննը արդեն ավարտում էր ֆուտբոլային կարիերան ծնկի ծանր վնասվածքի պատճառով:

Ֆուտբոլից հեռանալուց անմիջապես հետո նա վերադարձավ Ֆրանսիա, որտեղ, ըստ հոր վկայության, կապվեց ծայրահեղական իսլամիստական խմբավորման հետ: Հանցավոր խմբավորումը մեղավոր էր ճանաչվել հրեաների միանգամից մի քանի հավաքատեղիների վրա հարձակումներ գործելու համար:

Նրանք ծրագրում էին իրականացնել այլ հանցանքներ ևս, սակայն հատուկ ծառայություններն արագ հայտնաբերեցին կազմակերպիչներին, ովքեր բանակցությունները վարում էին հեռախոսի միջոցով, իսկ ֆեյսբուքում ունեին բաց էջեր: 2012թ. դեկտեմբերի 6-ին Նսակուն ձերբակալվեց ու մինչև հիմա գտնվում է բանտում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին