Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երեկ մեր հրաշք Անահիտը մամայի հեռախոսը վերցրել, ինձ ձայնային ա ուղարկել.
- Ես կգամ Հայաստան, կգրկեմ քեզ, крепко, կգրկեմ ու կպաչեմ:
Խնդրում եմ եկեք անենք անհնարինը, որ լուսավոր աղջնակը Հայաստան գա արդեն ապաքինված:
Ավելի վաղ, Արմեն Մարտիրոսյանը խնդրել էր մաքսիմալ տարածել այս տեղեկությունը․
Անչափ կարևոր ու շտապ դրամահավաք: Խնդրում ենք գումար փոխանցելուց հետո գրել նյութի տակ, ինչպես նաև, հնարավորության դեպքում, նշել ձեր բոլոր ընկերներին:
Սիրելի՛ ընկերներ, լուսանկարի հրաշք աղջնակը 5-ամյա Անահիտն է, ում շտապ անհրաժեշտ է բոլորիս օգնությունը։
Անահիտի մոտ 2023 թ․ ախտորոշվել է աջ մակերիկամի նեյրոբլաստոմա։
Ախտորոշումից անմիջապես հետո Անահիտը ստացել է քիմիոթերապիայի մի քանի կուրս Մոսկվայի քաղցկեղի մանկական կենտրոնում։ Այնուհետև անհրաժեշտ է եղել ոսկրածուծի փոխպատվաստում, որը հաջողությամբ իրականացվել է տարբեր հիմնադրամների (այդ թվում նաև` HFC Armeniaի) և բարեկամների աջակցության շնորհիվ։ Վիրահատությունից հետո Անահիտը նաև անցել է ճառագայթային կուրս։
Ներկայումս հետազոտությունները ցույց են տալիս, որ նրա ապաքինման հնարավորությունները զգալի են, սակայն դրա համար անհրաժեշտ է իմունոթերապիա Դինուտուկսիմաբ դեղորայքով, որի ողջ կուրսի արժեքը կազմում է 86,465,900 դրամ: Այդ գումարից 6,500,000 դրամը փոխանցվելու է երեխայի ծնողների կողմից, իսկ մենք պետք է հավաքենք 79,965,900 դրամ:
Մոսկվայում երեխայի բուժումն իրականացվում է անվճար հիմունքներով, սակայն այս դեղորայքի համար անհրաժեշտ է վճարել, որի հնարավորությունն ընտանիքը չունի։
Կարևոր է յուրաքանչյուր րոպեն․ դեղն աղջնակին անհրաժեշտ է հնարավորինս շուտ՝ մինչև հուլիսի 20-ը։
Անահիտը մայրիկին հաճախ խնդրում է աղոթել իր համար, որ առողջանա և կարողանա իր փոքրիկ եղբոր կողքին լինել։ Երբեմն ցանկություն է հայտնում բժիշկ դառնալ, որ բուժի աշխարհի բոլոր բալիկներին։ Նրա սիրելի խաղալիքը Չիբուրաշկան է, որը նրան ուղեկցում է բուժման ընթացքում։
Խնդրում ենք ձեր աջակցությունը, որպեսզի Անահիտը ստանա այս կենսականորեն կարևոր բուժումը։ Յուրաքանչյուր ներդրում նրան ավելի կմոտեցնի ապրելու հնարավորությանը՝ ապաքինմանը և առողջ ապագային։
Շնորհակալություն ձեր մշտական աջակցության համար։
Փոխանցումներ կարող եք կատարել reArmenia-ի միջոցով՝ հղումն այստեղ
Ինչպես նաև հետևյալ կերպ.
ArCa - 4083090010040213 (հիմնադրամի բիզնես քարտն է, ստացող՝ M. Armen կամ Armen Martirosyan)
Idram - 110001045 (հիմնադրամի ID-ն է)
Սբերբանկ - 2202206749915844 (ստացող՝ Արթուր Գևորգյան, երեխայի հայրն է)
PayPal - ruzan.meliqyolchyan@gmail.com
Բանկային փոխանցման միջոցով՝ Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ․ նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Անահիտ Գևորգյանի բուժման նպատակով»)
AMD - 1570070033850100
USD - 1570070033850101
EUR - 1570070033850146
Բոլոր ռեկվիզիտները կարող եք պատճենել այստեղ՝ անցեք հղումով
Բժշկական ու ֆինանսական բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ անցեք հղումով