Բրիտանիայի 49-ամյա բնակչուհին տառապում է հազվադեպ հանդիպող հիվանդությամբ.վախենում է թերթերից: Արդեն 25 տարի է, ինչ նա տանել չի կարողանում որևէ թերթ:
«Քայլելիս աշխատում եմ չնայել այն կողմ, որտեղ թերթեր են վաճառում, խուսափում եմ անգամ դրանք վաճառող մարդկանցից, երբ նրանց ձեռքում թերթ եմ տեսնում: Ժամանակին, երբ թերթի էի դիպչում, գնում և լվանում էի ձեռքերս, իսկ հիմա նույնիսկ դրանց նայել չեմ կարողանում»,-ասել է բնակչուհին:
Կնոջ խոսքով ինքը գիտի հիվանդության պատճառը.
«Երբ փոքր էի, մայրիկը կատակելիս թերթով հարվածեց հայրիկի գլխին և այդ օրվանից սկսեցի վախենալ թերթից»,-ասել է բնակչուհին: