▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«4*8-ը նոր Հայաստանում այսուհետ 48 է, թե չէ պատերազմ կսկսվի»

Թարմացված․ Օրեր առաջ գրել էինք, որ Մաթեմատիկայի 2-րդ դասարանի դասագրքի 83-րդ էջում՝ հմտությունների սրահ բաժնում նկատելի են մի քանի կոպիտ սխալներ: Գրքում նշվում է, որ 4 x 8 =48, մինչդեռ իրական պատասխանը 32-ն է: 6 : 8=1, սակայն հավասարման պատասխանը տասնորդական թիվ է ստացվում՝ 0,75:
Գրքի հեղինակներն են՝ Սոկրատ Մկրտչյանը, Արամ Աբրահամյանը, Սուրեն Իսկանդարյանը:
«Արմլուր»-ը կապ է հաստատել դասագրքի հեղինակ և հրատարակիչ Սոկրատ Մկրտչյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով.
«Ցանկացած գրքի մեջ վրիպակ լինում է, երբ որ մարդիկ նկատում են, ուղարկում են մեզ, մենք այդ մարդկանցից շնորհակալություն ենք հայտնում: Մենք պատահական չենք այս ոլորտում:
Այնպես չի որ հեղինակը չգիտի, որ 4 x 8=48, չէ, դրանք վրիպումներ են, որոնք կարող են լինել:
Այս գիրքը տեղադրվում է կրթության նախարարության դասագրքի շրջանառվող հիմնադրամի շտեմարան PDF տարբերակով, այդ PDF տարբերակում արդեն ուղղումները արված են, վերահրապարակման ժամանակ նույնպես ուղղումները արված կլինեն»:

Դասագրքի հեղինակի խոսքով՝ դասագրքերը հրատարկվում են, 4 տարին մեկ անգամ, այս դասագիրքը հրապարկվել է 2023 թվականին:

***

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկրորդ դասարանի մաթեմի գիրքն ա: MONTAJ չեմ արել, հեղինակներն էլ կարան հանգիստ մուննաթ-զուննաթ գան վրես, սովոր եմ արդեն:
էս էն գիրքն ա, որ դպրոցական տարին սկսվել էր, բայց գիրք չկար, ծնողները էջերը հատ-հատ տպելով էին դաս անում: Հետո գիրքը տպեցին ու պարզ դարձավ, որ 4*8-ը նոր Հայաստանում այսուհետ պետք ա հավասար լինի 48-ի, իսկ 6-ը բաժանած 8-ի՝ 1, թե չէ պատերազմ կսկսվի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին