47-ամյա մոդել Սինդի Քրոուֆորդը հրաժարվել է լուսանկարվել Playboy-ի համար: Սինդին երկու անգամ արդեն մասնակցել է ամսագրի նկարահանումներին, բայց մինչեւ երեխա ունենալը:
«Ես այդ չեմ անի, քանի որ 14-ամյա որդի ունեմ եւ չեմ ցանկանում, որ նա մոր պատճառով անհարմար զգա: Կարծում եմ՝ Playboy-ի ձևաչափը փոքր-ինչ ծանր է երեխայի համար»,- հայտարարել է Քրոուֆորդը: