Գերմանիայի Քիլ քաղաքի Սպարկասեն մարզապալատում տեղի ունեցավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի (40-4, 28 նոկաուտ) մենամարտը բրիտանացի Փոլ Սմիթի (35-3, 20 նոկաուտ) հետ:
12 ռաունդանոց մրցամարտը ընթացավ Աբրահամի մեծ առավելությամբ և ավարտվեց հայազգի բռնցքամարտիկի (117:111, 117:111, 119:107) հաղթանակով:
Այսպիսով Արթուր Աբրահամը պրոֆեսիոնալ ռինգում իր 41-րդ հաղթանակը տարավ: