«Սերգեյ Մինասյանին Վրաստանում ՀՀ դեսպանի ագրեման չտալը երկու երկրի հարաբերությունների վատթարացման հետ կապ չունի, անձնավորված խնդիր է: «Ժամանակ»- ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն: «Ես գիտեմ միայն, որ 4 ամիս է՝ դեսպանը ագրեման չի ստանում: Դա, փաստորեն, մեսիջ է, որ այդ թեկնածուն ինչ-որ պատճառներով ընդունող կողմին չի բավարարում: Դա քմահաճություն չէ, պատճառը երևի թե հիմնավոր է: Գիտեք՝ ընդհանրապես դիվանագետը պետք է միշտ զգուշավոր լինի: Գուցե նրան հիշեցրել են անցյալի որոշ հայտարարություններ կամ գործողություններ, դրա համար ընդգծում եմ՝ դիվանագետը պետք է զգուշավոր լինի: Առանց կրակ ծուխ չի լինում»,- ընդգծեց Ցինցաձեն»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: