▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

29-ամյա հղի կնոջ մահվան մեջ հարազատները բժիշկներին են մեղադրում. armnewstv.am

armnewstv.am-ը գրում է. 29-ամյա Նարինե Շարոյանին ամուսինը հունիսի 29-ի առավոտյան տեղափոխում է Արմավիրի բժշկական կենտրոն: 20 շաբաթական հղի կինը վատ էր զգացել, փսխումները չէին դադարել: Հարազատների պատմելով, հղի կինը նախօրեին ուշ երեկոյան ձմերուկ էր կերել: Բժիշկները սննդային թունավորման կասկածով կնոջը տեղափոխում են ինֆեկցիոն բաժանմունք, բայց նաև կանչում են հիվանդանոցի գլխավոր գինեկոլոգին: Վիրահատող բժշկի խոսքով, տեղի է ունեցել պտղի շերտազատում: Սկզբում փոքր կեսարյան հատում են արել, բայց հետո ստիպված են եղել արգանդը հեռացնել:

Նարինեի հարազատները պատմում են, որ վիրահատությունից հետո արյունահոսությունը չի դադարել, կնոջ վիճակը ծանրացել է: Նույն օրը կեսգիշերին Նարինեին տեղափոխում են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ վերականգնողական միջոցառումներից հետո Նարինեի վիճակը բարելավվում է: «Արմենիա» բժշկական կենտրոն այցելած Արմավիրի բժշկական կենտրոնի գլխավոր գինեկոլոգը ևս փաստում է, որ Նարինեի վիճակը կայունանում էր:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին