▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

28-ամյա Վերոնիկան վառելիք է գողացել` քաղցկեղով հիվանդ երեխայի ցրտահարված ոտքերը տաքացնելու համար.galatv.am

 

galatv.am-ը գրում է.Վառելիքի գողության փաստն այս տարի պատճառ է դարձել, որպեսզի Գյումրու բնակչուհի, երեք անչափահաս երեխաների մայր Վերոնիկա Սուքիասյանը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում հայտնվի մեղադրյալի աթոռին: Նրա դեմ մի քանի ամիս առաջ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ այս տարվա հունվարին  նա ապօրինի մուտք է գործել հարեւանի  բակ ու այդտեղից իրենց տուն տեղափոխել վառելանյութ: 
ԳԱԼԱ-ի լրագրողն այցելել է Վերոնիկայի բնակարան:Նրա մեծ դուստրը անբուժելի հիվանդությամբ է տառապում, նրա մոտ նաեւ արյան քաղցկեղ են ախտորոշել, ձմռան ցրտից հիվանդ երեխայի ոտքերը ցրտահարվել են, ինքն էլ ստիպված է եղել հարեւանի վառելափայտից օգտվել: «Հմի էլ կերթամ կնայեմ՝ տեսնիմ ուր ինչ կա, կհավաքեմ կբերեմ, որ մեկ-մեկ ցուրտ օրերին կվառեմ: Տունը շատ խոնավ է, ու Լյուբայի համար դա վատ է, իրա ոտքերը ձմռուկ էր էղել ձմեռը: Ստիպված էս կողմից – էն կողմից կբերեմ»,- նշեց Վերոնիկան: 
Սոցիալական այս ծանր պայմաններում Վերոնիկային հետաքրքրում է միայն հիվանդ դստեր վիճակը: Ամուսնու հարազատները խորհուրդ են տվել երեխային մանկատուն հանձնել, սակայն նա հրաժարվել է:  «Ճիշտ է, շատ վատ են պայմանները, ես մենակ չեմ հասցնում, բայց ես իմ երեք երեխաներիս տեր եմ, չեմ հրաժարվի ես իրանցից, հիվանդ էրեխուցս առավել եւս, որ ասում են էլ բուժում չկա, իրա մոտ նաեւ արյան քաղցկեղ է: Ինչ անեմ, պարտքով, վերասյայով յոլա կտանիմ, նպաստ-թոշակը կստանամ, տանիմ պարտքերը կվճարեմ»,- պատմեց Վերոնիկան: 

galatv.am-ը գրում է.Վառելիքի գողության փաստն այս տարի պատճառ է դարձել, որպեսզի Գյումրու բնակչուհի, երեք անչափահաս երեխաների մայր Վերոնիկա Սուքիասյանը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում հայտնվի մեղադրյալի աթոռին: Նրա դեմ մի քանի ամիս առաջ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ այս տարվա հունվարին  նա ապօրինի մուտք է գործել հարեւանի  բակ ու այդտեղից իրենց տուն տեղափոխել վառելանյութ: 

Նրա մեծ դուստրը անբուժելի հիվանդությամբ է տառապում, նրա մոտ նաեւ արյան քաղցկեղ են ախտորոշել, ձմռան ցրտից հիվանդ երեխայի ոտքերը ցրտահարվել են, ինքն էլ ստիպված է եղել հարեւանի վառելափայտից օգտվել: Սոցիալական այս ծանր պայմաններում Վերոնիկային հետաքրքրում է միայն հիվանդ դստեր վիճակը: Ամուսնու հարազատները խորհուրդ են տվել երեխային մանկատուն հանձնել, սակայն նա հրաժարվել է:  «Ճիշտ է, շատ վատ են պայմանները, ես մենակ չեմ հասցնում, բայց ես իմ երեք երեխաներիս տեր եմ, չեմ հրաժարվի ես իրանցից, հիվանդ էրեխուցս առավել եւս, որ ասում են էլ բուժում չկա, իրա մոտ նաեւ արյան քաղցկեղ է: Ինչ անեմ, պարտքով, վերասյայով յոլա կտանիմ, նպաստ-թոշակը կստանամ, տանիմ պարտքերը կվճարեմ»,- պատմել է Վերոնիկան: 

 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին