Արթնացավ երբ դեռ օրը նոր էր երեկոյանում: Գիշերային հերթապահությունից հետո երեք չորս ժամ էր միայն հասցրել հանգստանալ: Շտապով վեր կացավ ու գնաց լոգարան; Շատ գործեր ուներ; Լավ է ժամանակ դեռ կար պատրաստվելու համար; տաք ցնցուղից հետո արագ սափրվեց ու սկսեց հանգնվել; երեկոյան կոստյում, սպիտակ շապիկ, նորաձև կոշիկներ...; Երբ վերջացրեց մի վերջին անգամ էլ իրեն զննեց զգեստապահարանի հայելու մեջ ու քայլեց դեպի միջանցք; Երկու որպեից արդեն փողոցում էր;
Բարեբախտաբար տաքսին շուտ եկավ; Փոքրիկ թերթիկի վրա գրված էր միայն հանդիպման վայրի հասցեն; Մեկնեց վարորդին; «Դեղին տաքսին» սկսեց արհեստավարժ մանևրերով ճողոպրել մեքենաների կուտակումի սողանցքներով;
***
Վերջապես կանգնեց հերթական երկնաքերի շքամուտքի դիմաց; Դուրս եկավ մեքենայից ու մտավ ներս; Ֆոյեն անցավ գրեթե աննկատ ու մտավ վերելակ; 54-րդ հարկ, 854 սենյակ; Ահա և այն; Սեղմեց զանգի կոճակը; Դուռը բացեց արդեն ծերացող մի պարոն կանաչ-կատվային աչքերով դարչնագույն ներկված մազերով;
-Խնդրեմ, ներս եկեք,-ասաց զուսպ ու բարեկիրթ ձայնով;
Մտավ ներս ու հետևեց տանտիրոջը, որ առաջնորդում էր նրան դեպի հյուրասենյակ;
Փենհաուզը կահավորված էր լավագույնս; թանկարժեք կահույք, նկարներ արձանաիկներ;
-Խնդրեմ նստեցեք,- ձեռքով հարմարավետ բազմոցը ցույց տվեց տանտերը;
-Շնորհակալ եմ,-պատասխանեց ակամա;
-Ձեզ ազատ զգացեք, չէ, որ Դուք իմ հյորն եք,-հարեց տանտերը;- Որևէ բան կխմեք?
-Օղի, ռուսական, տրամադրության համար,- պատասխանեց անտարբեր;
Տանտերն անձայն հեռացավ, ասես սահեց դեպի մյուս սենյակ;
«Հյուր, ես քո մերը,- ինքն իրեն նետեց,- զզվում եմ այս կնաբարո ազնվականներից ու երբեմնի հայտնի փայլակորուստ աստղերից»;
-Խնդրեմ,-վերադարձավ տանտերը սկուտեղը ձեռքին;-ես ինձ կոնյակ եմ բերել;
***
Փոքրիկ հախճապակե գրաֆինը դատարկեց հինգ րոպեում;
-Ինչով եք զբաղվում,-փորձեց խոսակցություն բացել տանտերը` դանդաղ ումպերով դատարկելով կոնյակի գավաթը;
-Ես հասթլեր եմ,- պատասխանեց կարճ;
-Միայն,- զարմացած նայեց տանտերը;
-Կներեք պարոն, ես այսօր էլի հանդիպում ունեմ,- չոր հարեց` խոսակցությունը փակելով;
-Դե ուրեմն սկսենք,- կեղծ-վիրավորված պատասխանեց տանտերը;
Հանեց պիջակը, արձակեց փողկապը ապա շապիկի կոճակները;
-Ես ինքս,-լսվեց տանտիրոջ գրգռված մռլտոցը,-մնացածը ես ինքս;
Ձեռքերը թույլ թողեց, մինչ տանտերը կմերկացներ նրան լիովին; Աչքերը փակեց` չտեսնելու համար նրա ծերացող դեմքն ու դիմափոշու տակ թաքցված կնճիռները;
«Ծեր սրիկա»,- մտածեց ակամա ու փորձեց անջատվել, պատկերացնել իրեն ծովափին կամ .... գրողը տանի թեկուզ դժոխքում;
տանտերն արհեստավարժ կերպով համբուրում ու լիզում էր նրա կուրծքը, լեզվով դանդաղ սահում դեպի վիզը; փորձեց համբուրել շրթունքները;
-Ոչ,-չոր արգելակեց դեմքը շրջելով;
Տանտերը շարունակեց իր գգվանքները արդեն որովայնի ու տորսի շրջաբնում, իջավ դեպի գոտկատեղ;
Ձեռքի ափերը սեղմեց բռւոնցքի մեջ ու խորը շունչ քաշեց;
«Շուռ արի»,- լսվեց տանտիրոջ հևոցի միջից;
Հիշեց իր վերջին արձակուրդը ծովափում, գեղեցիկ մայրամուտներն ու խարույկի մոտ զրույցները` կտրվելու համար իրականությունից, ուզեց հիշել ծովի ալիքների խշշոցը` չլսելու համար տանտիրոջ հևոցն ու տնքոցը;
Վերջ; Թուլացած տանտերը ուղղակի փլվեց հատակին;
Սկսեց հագնվել;Մինչ այդ տանտերը ոտքի ելավ գնաց մյուս սենյակ; Վերադարձավ երեսսրբիչն ու դրամապանակը ձեռքին; Սրբիչը մեկնեց` վերցրու, սրբվիր;
Երբ արդեն հագնվել-վերջացրել էր տանտերը նրան մեկնեց հինգ հիսունդոլարանոց;
-Ձեր վարձը պարոն;
-Բայց մենք 300 դոլար ենք պայմանավորվել;
-250 դոլար կա ինձ մոտ հիմա, կներեք,-եղավ պատասխանը;- Խնդրեմ շտապեք, ես հյուրեր ունեմ;
***
Արդեն փողոցում սիգարետ վառեց: Ձեռքն այրվում էր հինգ հիսունդոլարանոցներից; Զզվանքով խցկեց գրպանը և տաքսի կանգնեցրեց; Արդեն մութ էր;
-Ուր գնանք,- հարցրեց սևամորթ վարորդը;
Արհեստական ձայնով ասաց սեփական հասցեն ու փլվեց հետևի նստատեղին;
Փակեց աչքերը` ոչինչ չտեսնելու համար;
***
-Արդեն վերադարձաք, պարոն,-դեռ միջանցքում լսեց այցելու բուժքրոջ ձայնը;
-Այո,-պատասխանեց հոգնաբեկ;-ինչպես է դուստրս;
-Այսօր համեմատաբար բավականին լավ; Սնվել է, մի փոքր զբոսնել ենք այգում;
-Շատ լավ է,-պատասխանեց առաջանալով դեպի դստեր սենյակը;
Սենյակում` անվասայլակին ութնամյա աղջնակի կաթվածահար մարմինն էր ու զույգ ժպտուն հրեշտականման աչքեր, որ խոսում էին մարմնում կյանքի առկայծման մասին;Համբուրեց դստեր գլուխը;
Զույգ աչքերը սկսեցին արցունքոտվել. երևի ուրախացան, ճանաչեց հորը;
-Իմ գնալու ժամանակն է,-հոր ու դստեր լուռ զրույցն ընդհատեց բուժքույրը;
-Ա աաա, մի րոպե սպասեք;-Վեր կացավ գրպանից հանեց 250 դոլարն ու մեկնեց բուժքրջը,- ստացեք խնդրեմ անցյալ շաբաթվա վճարը և այս շաբաթվա դեղերի համար;
Գումարն անհետացավ բուժքրոջ պայուսակում;
***
-Իմ փոքրիկ փոքրիկ հրեշտակ,-շարունակեց դստեր հետ իր լուռ զրույցը,-դու կապաքինվես, միասին կգնանք ծովափ; Այնտեղ շատ արև կա լույս ու ջերմություն, ինչպես քո աչքերում: Դու անպայման անպայման կապաքինվես. չէ, որ մենք մենակ չենք, աստված սիրում է քեզ:
Իսկ պատասխանը զույգ աչքերից հոսող հորդ արցունքներն էին, որ թրջում էին հոր սպիտակ շապիկը:
Օրն արդեն ավարտվել էր. գիշեր էր:
250 դոլար կա ինձ մոտ հիմա, կներեք. 18+
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet