Բռնակոթի մանկապարտեզում երեկ հրաժեշտի հանդես, այսօր էլ՝ վերջին զանգի արարողությունը չեն արել: Այսօր հայրենիքի նահատակ զինվոր Արթուրին հրաժեշտ են տալիս, վերջին հրաժեշտը: Զինվոր, որ միայն 19 գարուն էր ապրել, ու գարնանն էլ ավարտեց իր երկրային կյանքը: Գրում է Vorotan.am-ը:
Մայիսի 20-ին, հերթափոխի ժամանակ, Արթուր Սեյրանի Օհանջանյանի՝ Հադրութի ինքնապաշտպանական դիքրերում խոշոր տրամաչափի հրազենից զոհվելու բոթը ջուր մաղեց գյուղի գլխին:
Իսկ զորացրվելուն մնացել էր ընդամենը յոթ ամիս:
Օհանջանյանների ընտանիքը հինգ զինվոր է ճանապարհել բանակ, հինգն էլ՝ Արցախ, հինգն էլ՝ ինքնապաշտպանական դիրքեր:
Ցավոք, Արթուրը… չեկավ, բերեցին…
Հերթափոխն ավարտելուց հետո արձակուրդ պիտի գար…
Ավագ եղբայրը՝ Սեւակը պատմել է, որ երբ վիրավոր Արթուրին զորամասի հրամանատարը հարցրել է՝ ոնց ես, Արթուրն ասել է՝ լավ եմ: Հիվանդանոց տեղափոխվելուց հետո 25 րոպե նյունիսկ գիտակցությունն է տեղը եղել, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել: Հարցին, թե որեւէ բան խոսե՞լ է, Սեւակն ասաց, որ այդ ընթացքում միայն «քֆրտել է թուրքին…»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994 թվականին ծնված Արթուր Սեյրանի Օհանջանյանը: