Միացյալ Նահանգների բնակիչ Նաթան Մեոլան 2006-ին կշռել է 206 կգ և, դիմելով «The Biggest Loser» կոչվող իրապատում շոուին, որում ավելորդ քաշ ունեցող մասնակիցները փորձում են ամեն կերպ նիհարել՝ դրամական մրցանակի համար, մերժվել է, այնուհետ 5 տարվա ընթացքում հաջողացրել է կորցնել ավելորդ քաշը և դառնալ անձնական մարզիչ:
Նա կարողացել է 5 տարում նիհարել ուղիղ 80 կգ-ով, և 28-ամյա Նաթանը վերջին 3 տարվա ընթացքում պահպանում է 125 կգ քաշը։