Azatutyun.am-ը գրում է. Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կազմակերպման համար միլիոնավոր դրամներ են ծախսվում նաև հանրապետության մարզերում։ Դրանց նպատակահարմարության մասին պատկերացում կազմելու համար թերևս բավական է ուշադրություն դարձնել Արարատի մարզպետարանի գնումների վրա։
Միայն 205 շնորհավորական բացիկի համար գերատեսչությունը հատկացրել է 482 հազար դրամ։ Թե ինչի համար է գերատեսչությունը մեկ բացիկի համար 2000-2500 դրամ գումար նախատեսել, մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը չկարողացավ պատասխանել, նշելով որ ինքն առաջին անգամ է նման բան լսում։
«Էդ բացիկները ճիշտն ասած, ես տեղյակ չեմ, չեմ կարող ասել, թե ինչ բացիկներ են», - փոխանցեց Շադյանը:
Փոխմարզպետի անտեղյակությանը լրացնելու եկավ ֆինանսական վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը։ Վերջինս, սակայն, կտրականապես հրաժարվեց տեսախցիկի առաջ խոսել։ Եղիազարյանի խոսքերից պարզ դարձավ, որ թանկարժեք բացիկները նախատեսված են ոչ թե մարզոււմ ապրող շարքային քաղաքացիների, այլ նախարարների և պետական ապարատում աշխատող բարձ պաշտոնյաների համար։ Մարզպետի տեղակալը մտահոգվեց՝ արդյոք ցանկից որևէ մեկը դուրս չի՞ մնացել։
«Բայց քիչ չի էդքամը», - հարցրեց Շադյանը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում