▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2024-ին նորածիններին ավելի հաճախ տրվող անունները

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2024թ. հունվար-հունիս ամիսներին նորածիններին ավելի հաճախ տրվող անունների ցանկը։
Ըստ այդմ, այս տարվա առաջին կիսամյակում ծնվել է 7450 աղջիկ։ Աղջիկների անուններից առաջին տասնյակում են՝ Նարե, Լուսե, Արփի, Մարիա, Մարի, Եվա, Մանե, Անահիտ, Մարիամ, Լյուսի անունները:

Միևնույն ժամանակահատվածում ծնվել է 8221 տղա։ Տղաների անուններից առաջին տասնյակում են՝ Դավիթ, Նարեկ, Հայկ, Միքայել, Մարկ, Լեո, Արեգ, Ռոբերտ, Մոնթե անունները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին