▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2024-ի Մայիսի 28-ը՝ Սարդարապատում

***

***

***

***

2024-ի Մայիսի 28-ը՝ Սարդարապատում․ Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է։ Տեսանյութերին ու  իրադարձությունների զարգացումներին հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքում:

Սարդարապատում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարժման մասնակիցները կատարեցին Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, որին հետևեց Բագրատ Սրբազանի ուղերձը․ «Այսօր Մայիսի 28-ը նշում ենք մեր բոլոր ժամանակների ամենանվաստ ու ամենաանպատիվ շրջանում։ Բայց չպետք է ընկճվենք, հուսահատվենք ու նահանջենք։ Մեր տառապանքներն ու ցավերը, մեր կորուստները մղում են մեզ է՛լ ավելի մեծ սխրանքների։ Մեր ցավերը պատճառն են դրանք դարմանելու և դարձնելու մեզ համար մեծ հնարավորություններ, դարձնելու մեզ համար սխրանքի և հերոսության ճանապարհներ, վերականգնելու մեր ինքնության գիտակցությունը և ապրելու որպես հավատարիմ ժողովուրդ՝ թե՛ մեր հաղթանակած Աստծուն, թե՛ մեր հաղթանակած նախնիներին և մեր ողջ ժառանգությանը։ Եվ նաև հավատարիմ այն ուխտին, որը մեզ առաջնորդում է և առաջնորդելու է դեպի մեր գալիք հաղթանակները։ Մեր հայացքը դեպի երկինք է՝ մեր բոլոր հերոսներին, նահատակության փառքի պսակն ընդունած մեր նախնիներին և մեր եղբայրներին, մեր հայրերին, մեր զավակներին, մեր մայրերին, դուստրերին ու քույրերին, ովքեր մեզ համար ճանապարհ են գծել՝ իրենց կյանքն ընծայելով։
Հայոց Հանրապետության օրը և Սարդարապատը վկայում են, որ մեր իղձերը և երազանքներն ավելին են, քան մարդկային կյանքի սահմանափակ օրերը, մենք այդ իղձերի և երազանքների իրականացնողը կամ փոխանցողը պետք է դառնանք, որպես անձ, որպես ազգ, որպես հավաքականություն և որպես պետություն»,- ասաց Բագրատ Սրբազանը։

«Սիրելի՛ ժողովուրդ, դուք այս օրերին փաստել եք, որ նույն Սարդարապատյան ոգին ունեք։ Դուք փաստել եք ասելով՝ ո՛չ ու ո՛չ և հազար անգամ ո՛չ անպատվությանը, նվաստացմանը, ստորացմանը, ստին, թշնամությանը, ատելությանը և ասել եք այո՛ ճշմարտության հաղթանակին, ասել եք այո՝ պատվին ու հայրենիքին»,- Սարդարապատի հուշահամալիրում ասաց Բագրատ Սրբազանը։ «Մենք միասին, համբերությամբ և նպատակային ընթանալու ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ընթացքում ծնված այս սրբազան պայքարի օրակարգով և բովանդակությամբ, այն է՝ հասնել ճշմարտության հաղթանակին, որն արդեն գոյություն ունի ձեր սրտերի մեջ։ Ճշմարտության հաղթանակը պետք է դառնա անխուսափելի, որովհետև իրական Հայաստանը, որ դուք եք, պետք է հաղթի ֆեյսբուքյան Հայաստանին, և վերջապես հոգևոր Հայաստանն իր անսահման սահմաններով պետք է հաղթի նոր Հայաստանին, նրա սահմանափակությանը»,- ասաց Բագրատ Սրբազանը։

***

Ինչո՞ւ Փաշինյանը չեկավ Սարդարապատի հուշահամալիր, հարցրեցին լրագրողները Բագրատ Սրբազանին․ «Երկու պատճառ կա չգալու, մեկը, որ հասկացել է՝ սա իր տեղը չի, որ նա այլևս որևէ կերպ կապ չունի մեր երկրի, խորհրդանիշների հետ, նա հռչակել է «իրական» և «պատմական» Հայաստանը, այդ աբսուրդը, սա երևի իր մտքի մեջ պատմական Հայաստանի մաս է ու իրական Հայաստանի հետ կապ չունի։ Մյուս պատճառը գուցե այն է, որ դրսից՝ սահմանից այն կողմ գտնվող երկրից են ասել, որ չես գնալու»,- ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը՝ նշելով, որ Սարդարապատի հուշահամալիրն իր համար սրբավայր է և շարժման մասնակիցներն այստեղ ուխտագնացության են եկել։

***

Դիտեք նաև՝

***

«Հայաստանը զավթած իշխանական խմբակը մեր երկիրը կանգնեցրել է նոր կորուստների առաջ, հայաթափված Արցախն ամենամեծ վերքն է մեր իրականության մեջ»,-Սարդարապատի հուշահամալիրում, լրագրողների հետ զրույցում, ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Հայաստանի գործող իշխանության դավաճանական գործողության հետևանքով վտանգված է նաև Հայաստանի ներկա Հանրապետության գոյությունը։ Բոլորիս կամքն է, որպեսզի մենք վերականգնենք դարերի մեր երազանքը՝ Հայաստանը ազատելագրել նախ դավաճաններից, ապա կարողանանք Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հիմնական նպատակներն իրականացնել․ բերել ներհանրային, ներհայկական համերաշխություն, արտահերթ ընտրությոնների միջոցով ձևավորել նոր իշխանություն, որը պետք է կերտի արդեն այն Հայաստանը, որն առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը երազել են»,- ասել է Մինասյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ է Փաշինյանը խուսափում Բագրատ Սրբազանի հետ հանդիպումից․ «Շարժումը կարողացել է միավորել հայության առողջ ուժերին և իրենք հավանաբար սարսափում են այդ առողջ ուժերի, առավել ևս Բագրատ Սրբազանի հետ հանդիպումից»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին