▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2018–ի առաջին կիսամյակում ՊԵԿ-ը 15.6 %-ով ավելի եկամուտ է հավաքագրել. ՊԵԿ նախագահ

 

Այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ զրուցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ 2018 թվականի առաջին կիսամակում ՊԵԿ կողմից հավաքագրվել է 649,7 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որից 496,8 մլրդ դրամը՝ հարկային, իսկ 152,9 մլրդ դրամը՝ մաքսային մարմինների կողմից:

Նրա խոսքով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջե եկամուտների աճը բացարձակ թվով կազմել է 88․2 մլրդ դրամ կամ 15․6 %, այդ թվում հարկային մասով՝ 16,1 տոկոս, իսկ մաքսային մասով՝ 14,4 տոկոս: Ընդ որում, ավել հավաքված 88,2 մլրդ դրամից 32,3 մլրդ դրամը բաժին է ընկնում մայիս-հունիս ամիսներին:

«1-ին կիսամյակով ծրագրավորված է եղել հավաքագրել 619․7 մլրդ դրամ, բայց փաստացի հավաքագրվել է 649․7 մլրդ։ Այսինքն, բյուջեով ծրագրված թվից 30 մլրդ դրամ ավելի գումար է հավաքագրվել»,- տեղեկացրել է Դավիթ Անանյանը։

Վերջինս նշել է նաև, որ ՊԵԿ-ը պետական բյուջեի կատարողականը դիտարկում է ՙմաքուր՚ հավաքագրված ընդհանուր գումարից հանելով հարկ վճարողներին վերադարձված գումարները: Այս պարագաոում 2018-ի հունվար-հունիս ամիսներին «մաքուր» հավաքագրված գումարը կազմել է 599 մլրդ դրամ, որը 9,1 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:



Իսկ ինչ վերաբերում է հարկային տեսչության-վարչությունների կողմից իրականացվող ստուգումներին, ՊԵԿ նախագահը նշեց, որ 2018 թ․-ի հունվար-հունիս ամիսներին իրականացվել է 477 համալիր հարկային ստուգում և առաջադրվել է լրացուցիչ 6․2 մլրդ դրամ պարտավորություն, արդյունքում՝ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող և նոր հարուցված քրեական գործերով բացահայտվել են պետությանն առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս հասցնելու դեպքեր, որոնց հիման վրա պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 1.5 մլրդ դրամ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին