▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2015-ի առաջին տպավորիչ պատմությունը

Աշխատանքի բերումով միշտ առնչվում եմ հետաքրքիր պատմությունների ու դրվագների, որոնք անմոռանալի են դառնում իրենց անսպասելիությամբ ու մարդկային ազնվության ու անշահախնդրության եզակի դրսևորումներ հանդիսանալու պատճառով: 
Ահա այսպիսի մի հետաքրքիր պատմություն տեղի ունեցավ 2015 թ. առաջին օրերին, երբ աճուրդներից մեկում հաջողվեց գնել հայ գաղթականների պատկերող բնօրինակ մի լուսանկար, որն արվել էր Միջագետքում, անգլիական բանակի զինվորական-վարորդ Բիլլի Բաթչերի կողմից:

Լուսանկարում հայ գաղթականներ են, իսկ դարձերեսին գրված է. «Բաղդատը գաղթականների և թուրքական կոտորածները վերապրած հայերի նպաստամատույցի կենտրոնատեղին է, ուր հայտնվելով նրանց կեցությունն ու սնունդը ապահովվում է բրիտանական կառավարությունը: Թուրքերը նրանց դեմ վատ են դրամադրված, քանի որ հայերը քրիստոնյա են, իսկ իրենք՝ ոչ»:
Լուսանկարը գնելուց և դրա դիմաց վճարելուց հետո, ի զարմանս ինձ վաճառող Ռոբերտ Ֆինտլիից (Բրիստոլ Մեծ Բրիտանիա) ստացա հետևյալ բովանդակությամբ մի նամակ. «Ես ուղարկեցի ձեր կողմից գնված լուսանկարը: Երբ գրում էի հասցեն, հասկացա, թե ուր պետք այն հասնի, ուստի որոշեցի ետ վերադարձնել վճարը: Ես դա անում եմ հարգանք տածելով ձեր կորստի հանդեպ և ի նշան բարեկամության»: 
Իզուր փորձեցի համոզել, որ դա չանի. նա արդեն վերադարձրել էր վճարված գումարը:
Պարտավորված զգացի անգլիացուն շնորհակալություն հայտնել թե նամակով, թե պաշտոնապես՝ թանգարանի անունից, իր մարդկային ու վեհանձն կեցվածքի համար:

 

Հայկ Դեմոյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին