▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2014-ին նրանք մահացան…

Esem.amգրում է. Ձիու տարին միայն ձեռքբերումներ չէր, որ բերեց իր հետ. հայերիս համար եղան մեծ կորուստներ, որոնք անդառնալի են: Հայտնի մի շարք մարդիկ հեռացան մեզնից ու թեև յուրաքանչյուր ոք կենդանի է այնքան ժամանակ, քանի դեռ նրան հիշում են, յուրաքանչյուրս զգում ենք նրանց  ներկայության կարիքը:

2014 թվականի մեկնարկից օրեր անց` հունվարի 8-ին, հայտնի դարձավ, որ մահացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր և «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանը: Նա քաղցկեղ ուներ:

Հունվարի 11-ին 58 տարեկանում հանկարծամահ եղավ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանը:

Հայտնի բանաստեղծներ Հովհաննես Շիրազի և Սիլվա Կապուտիկյանի որդին` քանդակագործ Արա Շիրազը, ծանր հիվանդությունից հետո մահացավ մարտի 18-ին:

 

Ապրիլի 24-ի առավոտյան ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում մահացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայ կոմպոզիտոր,  դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը: Նա 85 տարեկան էր:

 

Հայ անվանի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը` ծիծաղի թագուհին, կյանքից հեռացավ այս տարվա մայիսի 12-ին: Նա 84 տարեկան էր:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին