Կառավարությունը այսօրվա՝ նոյեմբերի 15-ի նիստում հավանություն չտվեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով արգելվում է նույն սեռի անձանց ամուսնությունը:
Սոցապ փոխնախարար Արսեն Մանուկյանը կառավարության նիստում ասաց, որ ՀՀ Սահմանադրությամբ արդեն իսկ սահմանվում է, որ ամուսնությունը հնարավոր է կնոջ ու տղամարդու միջև, այնպես որ այդ հարցը կարգավորված է:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց. «Հիմա, ենթադրենք, երկու տղամարդ կամ երկու կին գնում են ԶԱԳՍ ու ասում՝ ուզում ենք ամուսնանալ: Կա՞ արդյոք օրենսդրական որևէ հնարավորություն, որ նրանց ամուսնությունը կգրանցվի»: Փոխնախարարը պատասխանեց՝ «ոչ»:
Կառավարության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում