▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

16 միլիոն եվրոյի խնդիրն արդեն իսկ լուծվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ 16 մլն եվրոյի խնդիրն արդեն իսկ լուծվել Է։ Մեզ հայտնի դարձավ, որ Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկուն հաջողվել Է շատ ավելի մեծ գումար գտնել, քան պահանջվող 16 մլն եվրոն է։ Այս անգամ Էլ խնդիր է առաջացել, քանի որ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները քննարկումների ժամանակ ասում են, թե իբր մինչև առաջիկա ընտրությունները ընտրողների 10 մատների մատնահետքերի բազա հնարավոր չի լինի հավաքել։ Ներկայումս միջազգային կազմակերպությունները և ՀՀ իշխանությունները քննարկում են ընտրական համակարգի փոփոխությունների հնարավոր մասշտաբները։ Հիշեցնենք, որ վերը նշված 16 մլն եվրո գումարն անհրաժեշտ Է, որպեսզի նոր համակարգ ներդրվի, որը թույլ կտա ընտրական ցուցակները մաքրել, ինչպես նաև իրականացնել քվեարկության ընթացքը առցանց հեռարձակում»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին