▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

14-ամյա Հայկ Հարությունյանի մայրը պնդում է, որ իր երեխան, ով դեռևս չի հայտնաբերվել, ողջ է

Հունիսի 8-ին տնից անհետացած 14-ամյա Հայկ Հարությունյանի մայրը պնդում է, որ իր երեխան, ով Արարատի մարզի Այնթապ գյուղի իրենց տնից դուրս է եկել և դեռևս չի հայտնաբերվել, ողջ է։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Հարությունյանի մայրը՝ Հասմիկ Հարությունյանը։

«Գնացել եմ աստղաբան Էլյա Հովհաննիսյանի մոտ, նա նայեց աստղերը, մոլորակները և ասաց, որ իմ երեխան ողջ է։ Բացի այդ, գուցե աբսուրդ թվա, գնացի մոմ թափողի մոտ, ով հայտնեց, որ իմ երեխան գտնվում է երեք մարդու մոտ, ովքեր վախենում են պատասխանատվության ենթարկվելուց և այդ պատճառով էլ երեխայիս չեն բերում։ Ես խնդրում եմ, որ բերեն երեխայիս, եթե նրան ողջ-առողջ բերեն, ապա ես չեմ բողոքի»,-ասաց Հասմիկ Հարությունյանը։

Ինչ վերաբերում է իրավապահների աշխատանքին՝ Հասմիկ Հարությունյանն ասաց, որ ոստիկանության շունն իրենց տանից հոտոտելով հասել է մինչև Արարատի ճանապարհ և կանգ առել։

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ինչ վերաբերում է ոստիկանության որոնողական աշխատանքին, ապա ես հանդիպել եմ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, ամեն օր զանգում և զրուցում եմ, ասում է, որ իր պրակտիկայում նման դեպք չի եղել։ Շնորհակալ եմ, ոստիկանությունն էլ, Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ, լավ աշխատում են»,-ասաց նա։

Հասմիկ Հարությունյանի խոսքով՝ ինքը զգում է, որ երեխան ողջ է, բացի այդ, եթե նա դրսում լիներ կհայտնաբերեին, անգամ դի չկա։

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե ինքը լվացել է որդու շորերը, ասաց, որ դա իր մյուս երեխայի՝ կրկին աուտիզմով տառապող դստեր շորերն են եղել։

Նշենք, որ հունիսի 8-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ 2004 թ. ծնված Հայկ Հարությունյանը դուրս է եկել տնից և չի վերադարձել:

 

Հունիսի 18-ին Արարատի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն։ Նշենք, որ եթե անձը համարվում է անհետ կորած և սահմանված ժամկետում նրա գտնվելու վայրը հայտնի չի դառնում, սպանության հատկանիշներով հարուցվում է քրեական գործ և կատարվում է քննություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին