Տևական ժամանակ է, ինչ ռուսական «Առաջին ալիքով» մեկնարկել է «Голос. Дети» նախագիծը: Արդեն տեղեկացրել էինք, որ 13-ամյա Հրանտ Մելիքյանն իր ելույթով կարողացել էր գրավել նախագծի բոլոր մարզիչներին:
Սակայն հպարտության նոր առիթ ունենք: Երեկ 14-ամյա հայազգի Վիկտորյա Հովհաննիսյանն իր ելույթով ցնցել է բոլորին: Աղջիկը կատարել է «Դիվա Պլավալագունայի արիան» և արժանացել է հանդիսատեսի հոտընկայս ծափահարություններին: