Մեքսիկայի բնակչուհի Լեանարդա Լումբրերասը ոչ պաշտոնապես կրում է երկրագնդի ամենատարեց մարդու տիտղոսը: Օրերս լրացել է նրա 127-ամյակը: Գրել է New York Post-ը:
Մեքսիկուհին պատմել է իր երկարակեցության գաղտնիքը՝ նշելով, որ շատ է սիրում շոկոլադ և երբեք չի հրաժարվում քաղցրեղենից: Որպես երկարակեցության պայման՝ նա նշել է շատ քնելը: Լեանարդա Լումբրերասը երբեք ամուսնացած չի եղել:
Ծնվել է 1887 թվականին՝ Մեքսիկայի խուլ գյուղերից մեկում: Տեսել է երկու համաշխարհային պատերազմ, 1910-1917 թվականների մեքսիկական հեղափողությունը, սառը պատերազմը և մուտք է գործել բարձր տեխնոլոգիաների դարաշրջան: Թեև երբեք պաշտոնապես չի ամուսնացել, սակայն 5 երեխա է ունեցել: Բոլոր երեխաները և 20 թոռներից մի քանիսը մահացել են: Կրտսեր երեխան մահացել է 2013 թվականին: