«Վարչապետի ասածն այն է, որ վերջապես մենք պետք է հասկանանք, որ պատմական Հայաստանի հետևից գնալով՝ կորցնելու ենք իրական Հայաստանը, իսկ այս իրական Հայաստանը մեր կյանքի գնով էլ լինի, պահելու ենք, պաշտպանելու ենք»,- 24TV-ի եթերում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը։ Դիտարկմանը՝ «այսինքն, Արցախի մասին հիշատակելով, կարող ենք Հայաստանն է՞լ կորցնել, այդ վտանգի մասի՞ն եք խոսում», պատասխանել է․ «Ոչ։ Թող Արցախի մասին խոսեն, բայց չասեն՝ գնանք Արցախի համար կռվենք, որպեսզի սա էլ կորցնենք։ Կռվո՞ղ էիք, 120 հազար մարդ կար, ջոկատներ կազմեիք, մտնեիք անտառները, կռվեիք։ Էդ ինչի՞ 3 օրում թողեցիք, եկաք։ Եկել եք, մեզ վրա մատ եք թափ տալիս։ Ինչո՞ւ չկռվեցիք։ Ձեզ ո՞վ ասեց՝ թողեք, դուրս եկեք այդ երկրից։ Ես չտեսա, որ կռվեն։ Խոսում եմ էն արցախցիների մասին, որոնք եկել, մատ են թափ տալիս մեզ վրա»,- նշել է Ասլանյանը։ |
«120 հազար մարդ կար, ջոկատներ կազմեիք, մտնեիք անտառները, կռվեիք»․ Հակոբ Ասլանյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet