Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել նախարարների նշանակման մասին։

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Ֆելիքս ՑՈԼԱԿՅԱՆՆ նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար.
Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ՝ կրթության և գիտության նախարար.

Զոհրաբ ՄՆԱՑԱԿԱՆՅԱն՝ արտաքին գործերի նախարար.
Էրիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ բնապահպանության նախարար.
Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԸ՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար.
Ատոմ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆՆ՝ ֆինանսների նախարար.

Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆՆ՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար.
Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ՝ առողջապահության նախարար.

Արտակ ԶԵՅՆԱԼՅԱՆՆ՝ արդարադատության նախարար.

Դավիթ ՏՈՆՈՅԱՆՆ՝ պաշտպանության նախարար.
Զարուհի ԲԱԹՈՅԱՆՆ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:


