▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

100 փաստ տիեզերքից. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը միացել է ընթերցանության ֆլեշմոբին

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը միացել է ֆլեշմոբին, որի շրջանակներում գիրք են կարդում երեխաների համար:

Արմեն Գրիգորյանն իր զարմիկի՝ Յուրիի համար կարդացել է հատվածներ «100 փաստ, Տիեզերք» գիտահանրամատչելի գրքից:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը տեսանյութ էր հրապարակել ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ  «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի առաջարկով մինչև հունիսի մեկը սկսում են ֆլեշմոբ-ակցիա՝ յուրաքանչյուրը 10 րոպե հեքիաթ կամ բանաստեղծություն կարդալով իր, ծանոթ-բարեկամների, ընկերների, կամ ՝ պարզապես անծանոթների երեխաների համար՝ կոչ անելով բոլորին միանալ ակցիային:

 

 

 

 

 

 

 

 

Լիլիթ Մակունցը փոքրիկ Լիկայի համար կարդացել է Հովհաննես Թումանյանի«Խոսող ձուկը»:  

Հիշեցնենք, որ  «Անտարես»-ի տնօրենը մշակույթի գործիչների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ առաջարկել էր, որ մշակույթի նախարարը հեռախոսով մտնի ուղիղ եթեր եւ 10 րոպեի սահմաններում կարդա հեքիաթ։ Իսկ այդպիսով նա կարող է ցույց տալ, որ ընթերցանության ծրագրերը սկսվում են երեխաներից, երբ երեկոյան ժամին նրանց համար հեքիաթ են կարդում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին