Արդեն տեղեկացրել ենք, որ մալայզիական Air Asia ավիաընկերության ինքնաթիռներից մեկը Սուրաբայ-Սինգապուր չվերթն իրականացնելու ժամանակ եղանակային վատ պայմանների պատճառով կորցրել է կապը դիսպետչերների հետ և անհետացել: Հատկանշականն այն է, որ Արի Պուտրո Կանյեխոյի 10 անձից բաղկացած մեծ ընտանիքը ուշացել է տվյալ չվերթից և երջանիկ պատահականության շնորհիվ ողջ է մնացել.
«Հավանաբար, դա Ամանորի լավագույն նվերն էր, որ երբևէ ստացել է մեր ընտանիքը: Ինքնաթիռը, որով մենք պետք է թռչեինք, կործանվել է: Ես հիշում եմ մարդկանց, ովքեր վազում էին ինքնաթիռ նստելու համար: Ես հույս ունեմ, որ որոնողական խումբը նրանց շուտով կգտնի»: