▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«1 տարի առաջ նիկոլենք «ֆուռերով օգնություն ենք տանում Արցախ» շոուն էին իրականացնում»․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուղիղ 1 տարի առաջ այս օրերին նիկոլանք «ֆուռերով օգնություն ենք տանում Արցախ» շոուն էին իրականացնում։ Ու շատերն իսկապես հավատացել էին, թե ՀՀ «կառավարությունը» (իրականում օկուպացիոն վարչակարգը), իբր, իսկապես օգնություն է ուղարկում Արցախ։ Կարծեմ ամսից ավելի այդ մեքենաները մնացին լռված ճանապարհին՝ այդպես էլ Արցախ չմտնելով։
Մինչ Նիկոլն իր շոուի վրա տասնյակ հազարավոր դոլարներ էր մսխում, որոշ հայրենասեր ու սրտացավ անհատ քաղաքացիներ իրենց միջոցներով թանկուկրակ դեղեր էին ճարում և մի կերպ ուղարկում Արցախ։
Իսկ հետո մեկնարկեց աղետի վերջնական արարը։
* * *
Ուղիղ 10 տարի առաջ այս օրերին ՀՀ ԶՈւ ու Արցախի ՊԲ մարտիկներն այնպիսի քոթակ տվեցին ադրբեջանական հատուկջոկատայիններին (այդ թվում՝ թշնամու թիկունքում), որ Ադրբեջանում բառի բուն իմաստով խուճապ սկսվեց։
Ադրբեջանցիներն 1994-ից ի վեր մի քանի օրում այդքան զոհ չէին ունեցել։ Ու ինչքան էլ թաքցնում էին իրենց կորուստները, բայց սպանվածների նույնիսկ թերի ցուցակից այնպիսի աղմուկ բարձրացավ, որ Ալիևը շտապ հրամանագրեր ստորագրեց, որով խստորեն սահմանափակեց այդ տիպի տեղեկությունների հրապարակումը։
Այս իրադարձությունները հետագայում հիշվեցին՝ որպես «օգոստոսյան (միկրո)պատերազմ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին