Ուկրաինայի կառավարությունը որոշում է ընդունել 11.69 մլն գրիվեն (մոտ 1 մլն դոլար) հատկացնել այն քաղաքացիների ընտանիքներին, որոնք զոհվել են 2013թ.-ի նոյեմբերի 21-ից 2014թ.-ի փետրվարի 21-ը՝ «Եվրամայդանի» ընթացքում։
gazeta.ru-ն տեղեկացնում է, որ կառավարությունը Սոցիալական քաղաքականության նախարարությանը հանձնարարել է հատկացնել համապատասխան գումարը։
Բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում նոյեմբեր-փետրվար ամիսներին զոհվել է ավելի քան 100 մարդ:
Հիշեցնենք, որ Մայդանի առաջին զոհերից էր հայազգի Սերգեյ Նիգոյանը։