▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1 ամսում նույն ռազմաբազայից 2 զինծառայող է փախուստի դիմել. «ՀԺ»

«Երեկ վաղ առավոտյան, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րղ ռազմաբազայից դարձյալ զինծառայող է փախել։ Նա փորձել է հատել հայ-թուրքական սահմանը։ Այս մասին երեկ մեր զրույցում ասաց Շիրակի մարզի Ոսկեհասկ համայնքի ղեկավար Արտաշես Սահակյանը։ Նա ասաց, որ զինծառայողն իրենց գյուղի միջով անցնելիս է եղել, երբ գյուղի տղաները նկատել են նրան, «Մեր գյուղի տղաները բռնել են, տարել, հանձնել սահմանապահ զորքերին»,– պատմեց գյուղապետը. Նշենք, որ զինծառայողին բռնել են հենց գյուղում, սակայն տղաները դեռ չեն վերադարձել, որ մանրամասներ պատմեն։ Մեր հարցին, թե ռուս զինծառայողը զինվա՞ծ էր եղել, գյուղապետը բացասական պատասխան տվեց։ ՀՀ ոստիկանության հասարակայնաթյան հետ կապերի և լրատվության վարչությունից էլ մեր հարցին ի պատասխան ասացին, որ ռուս զինծառայողի փախչելու վերաբերյալ որևէ հաղորդում չեն ստացել։ Նշենք, որ օրեր առաջ դարձյալ զինծառայող էր փախեք ռազմաբազայից։ Նա հայտնաբերվել է Երևանում և փոխանցվել ռուսական ոազմաբազային։ Թե ինչպես է լինում, որ 1 ամսում նույն ռազմաբազայից 2 զինծառայող է փախուստի դիմում, դժվար է ասել»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին