▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

« Հորը հիշում են ՝ իրենց ճանապարհ բացելու համար, ընդամենը մի քրոջը հարգել ու սիրել չգիտե՞ն»

Նոր սկանդալ… Ու՞մ է ակնարկում Արամ Ասատրյանի դստեր ամուսինը` «Քո ծնունդը երբեք չի եղել շոու» ասելով

Վերջին տարիներին Արամ Ասատրյանի  ընտանիքի ամենաքննարկվող թեման զավակների միմյանց հետ շփում չունենալն էր:Այս ամենը ակնհայտ էր: Ինչպես կարճ ժամանակ անց Տիգրանն ու Արտաշը նշեցին` խնդիր եղել է, սակայն այսօր իրենց ընտանիքները միասին լավ հարաբերությունների մեջ են: Եղբայրներն ամեն գնով այս ամենը փորձում են ապացուցել համացանցում:

Սակայն պարզից էլ պարզ է`եղբայրները շփում չունեն իրենց քույրիկի հետ: Այս ամենն էլ ակնհայտ էր այն ժամանակ, երբ տարեվերջին Սեդրակ Ասատրյանի որդու նշանդրեքն էր, այստեղ էր և´ Արտաշը իր ընտանիքի հետ, և´ Զվարթը: Նրանց երեխաները միմյանց հետ պարում էին, սակայն բազմաթիվ տեսանյութեր էին փաստում, թե ինչպես չկա շփում քույր-եղբոր միջև: Նրանք նստել էին տարբեր սեղանների շուրջ, որոնք իրարից բավականին հեռու էին:

Երեկ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Արամ Ասատրյանին նվիրված համերգային երեկոն, որին բնականաբար ներկա չէր դստեր ընտանիքը: Արամ Ասատրյանի դստեր ամուսինը իր հերթական գրառմամբ ապացուցում է, որ խնդիր կա և այն էլ լուրջ է:

Նա գրել է, որ Արամի ծննդյան օրը մարդկային խորհուրդ է եղել և երբեք շոու չի եղել:

Ու՞մ է ակնարկում Գրիշան` ասելով «շոու» բառը, որքանո՞վ այն կապ ունի երեկվա համերգային շոուի հետ, ամեն մարդ ինքը կարող է հասկանալ: Մեզ մնում է ներկայացնել նրա գրառումը`առանց մեկնաբանության:

«Շնորհավոր մշտական ու հավերժական տարեդարձդ, բարի մարդ։ Քո ծննդյան տոնը մարդկային իրական ու կատարյալ սիրո խորհուրդ է, այն երբեք չի եղել շոու․․․Արամ դու քո մեծ սրտի ամենաթանկ սիրո գարունը տվեցիր ինձ՝ նա մնաց միշտ ինձ համար նույնքան թանկ ու սիրելի։ Շնորհակալ եմ քեզ, Արամ ջան»։

Նշենք, որ համացանցը Ասատրյանների ընտանիքի խառնաշփոթին միանշանակ էր վերաբերվել`նշելով, որ սխալ է, արդար չէ նման հոր զավակների պահվածքը:

Օգտատերերից մեկն իր  մեկնաբանությունում վստահորեն նշել էր, թե եղբայրները քրոջ հետ խնդիր ունեն քրոջ ամուսնու պատճառով: Դրան էլ մեկ ուրիշը պատասխան էր․ «Նշանակում է,որ հորը հարգում ու հիշում են ՝ իրենց ու իրենց տղերքին ճանապարհ բացելու համար, ընդամենը մի քրոջը հարգել ու սիրել չգիտե՞ն։ Շահը կուրացրե՞լ է »։

Աղբյուրն՝ այստեղ

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին