▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զորի Բալայանի նամակի ադրբեջանական արձագանքները

Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված նամակին պատասխանել են Բաքվից:
Շատ լավ կլիներ, որպեսզի ադրբեջանցի պատմաբանները ուշադրություն դարձնեին խայտառակված գրող Զորի Բալայանի՝ Մոսկվա ուղարկված, ստի, կեղծիքների հիման վրա գրված նամակին և արժանի պատասխան տային: Բալայանը սպասում է սրան: Նա ինքն է նամակում խոստովանել, որ ադրբեջանցի գիտնականներն անպայման կանդրադառնան իր մտքերին: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական հետազոտությունների և տեղեկատվության վարչության նախագահ Էլնուր Ասլանովն այսպես է մեկնաբանել Զորի Բալայանի նամակը. «Զորի Բալայանը պետք է ոչ թե նամակ գրի ՌԴ նախագահին, այլ հոգեբուժարանի հիվանդասենյակում պատերին նկարի: Վաղուց այդ ժամանակը եկել անցել է»: Իրականում դժվար է մեկնաբանել Զորի Բալայանի անբարոյականության և հիվանդ երևակայության հերթական արգասիքը: Առաջինը այն պատճառով, որ դժվար է իջնել նրա մակարդակին ու վիճաբանել: Երկրորդը, ոչ մեկ չի հավատում հայ ազգայնական Բալայանին, որը խոսում է Թուրքմենչայի ու Գյուլիստանի պայմանագրերից և միևնույն ժամանակ պատասխանատու է խաղաղ բնակիչների, անմեղ կանանց ու երեխաների սպանդի համար: Երրորդը, իր նամակում Բալայանը միտումնավոր կերպով չի անդրադառնում ամբողջ աշխարհի կողմից ճանաչված (!) Խոջալուի ցեղասպանությանը և խեղաթյուրում է պատմական փաստերը: Խորհուրդ կտանք Բալայանին դատարկաբանություններին հավատացող հայ ազգայնականներին ծանոթանալ Մոնթե և Մարգար Մելքոնյանների «Իմ եղբայրների ճանապարհը» գրքի հետ, որտեղ բացահայտ կերպով խոսվում է ադրբեջանցի խաղաղ բնակիչների նկատմամբ վայրագությունների մասին: Եվ վերջապես Զորի Բալայանը ինքն էլ շատ լավ գիտի այս փաստերի մասին:

Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյան

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее