▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինված անձինք Կիևում բանկ են գրավել

Կիևի կենտրոնում  այս գիշեր զինված ու դիմակավոր մարդիկ ներխուժել են ուկրաինական Բիզնես Բանկ-ի բաժանմունք: Ականատեսներից մեկը նշել է, որ խումբը զինված է եղել դանակներով, մահակներով ու ինքնաձիգներով: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ և «Տիտան» հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկները: ИТАР-ТАСС-ը հայտնում է, որ այս պահի դրությամբ Ոստիկանությունը ձերբակալել է 38 զինված մարդկանց, ովքեր գիշերը հարձակում էին գործել շենքի վրա:

Իրավապահ մարմինները հայտնել են, որ երիտասարդները եղել են զինվորական համազգեստով, դիմակներով: Ոստիկանները կարողացել են արագ մուտք գործել գրավված շենք և բերման ենթարկել նրանց:

Հանցագործներին ինքնությունը բացահայտված է: Բոլորն Ուկրաինայի քաղաքացիներ են:

Հարուցվել է քրեական գործ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее