armnewstv.am-ը գրում է. Յապոնչիկը չի մահացել: 2009թ-ի հուլիսի 28-ի սպանությունը` Մոսկվայի «Թայվանական փիղ» ռեստորանում, ապա նաեւ թաղման արարողությունը` ականապատված վանգանկովյան գերեզմանատանը միֆ են: Այսօր նման հայտարարություն է արել քրեագիր Սերգեյ Գալոյանը: Յապոնչիկի մահվան մասին լուրը դեպքից րոպեներ անց աշխարհի բոլոր ԶԼՄ-ների առաջին տողին էր: Նշվում էր, որ դիմացի մայթի բեռնատարի թափքում թաքնված անհայտ անձը կրակել է քրեական հեղինակության ուղղությամբ, երբ վերջինս դուրս էր գալիս ռեստորանից: Շտապ օգնության բժիշկները գրանցել էին` որովայնի թափանցող վնասվածք բարակ աղիքի հատվածում: Այդ մասին նույնիսկ տեսագրություն էր տարածվել համացանցում: Սերգեյ Գալոյանն ասում է, որ որովայնը վնասված մարդուն փակ դագաղով չեն թաղում: Նա պնդում է, որ 20 փաստարկ ունի` Յապոնչիկի մահացած չլինելու մասին, որոնք զետեղել է քրեական աշխարհի մասին պատմող իր գրքում:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում