▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յանուկովիչի գտնվելու վայրն արդեն հայտնի է

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը գտնվում է Խարկովում` աշխատանքային այցով: Այս մասին հաղորդել է նախագահի խորհրդական  Աննա Գերմանը՝ միաժամանակ նշելով, որ նա ստորագրելու է  նախօրեին Գերագույն ռադային կողմից ընդունված օրենքները:

Հիշեցնենք, որ այսօր առավոտից ուկրաինական տարբեր լրատվամիջոցներում Յանուկովիչի գտնվելու վայրի մասին իարամերժ տեղեկություններ էին շրջանառվում: Նույնիսկ Խորհրդարանում Յանուկովիչի խորհրդականը դժվարացել էր ասել, թե որտեղ է գտնվում նախագահը: Որոշ լրատվամիջոցներ էլ հայտնել էին, որ Յանուկովիչի ինքնաթիռը վայրէջք է կատարել ԱՄԷ-ում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее