▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայան ծեծի է ենթարկվել

Ինչպես գրում է topnews.ru-ն, տեղեկություններ են տարածվել այն մասին, թե ինչու է Ղրիմի գեղեցկուհի դատախազն «ատամների արանքից» խոսում: Կայքը գրում է, որ Նատալյա Պոկլոնսկայան սկսել է այդպես խոսել նրանից հետո, երբ դաժան ծեծի է ենթարկվել անհայտ անձանց կողմից, ովքեր, ըստ լուրերի, ցանկացել են վրեժ լուծել Պոկլոնսկայաից իրենց ընկերներին բանտ է ուղարկելու համար:

Պոկլոնսկայան ծեծի է ենթարկվել 2011թ-ին`դեռևս այն ժամանակ,  երբ սովորական դատախազ էր: Այդ ժամանակ ներկայիս գլխավոր դատախազի վրա հարձակվել են Եվպատորայի իր տան մուտքի մոտ և ծեծի ենթարկել, որի արդյունքում նա ծնոտի հետ կապված խնդիրներ է ունեցել:

33-ամյա Նատալյա Պոկլոնսկայան մարտի 11-ին է նշանակվել Ղրիմի գլխավոր դատախազ: Նրա ամուսնալուծված է, միայնակ մեծացնում է դստերը:

Մանրամասներն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее