▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խայտառակություն Շիրակի մարզպետարանում

Շիրակի մարզպետարանի առաջ բողոքի ակցի էին կազմակերպել մարզի Ախուրյան համայնքի Նոր Ախուրյան թաղամասի բնակիչները, ովքեր նորանշանակ մարզպետից պահանջում էին ապահովել  իրենց Գյումրուն կապող համապատասխան ավտոբուսով:  Ոտքով մինչև մարզպետարան հասած բնակիչների բողոքին արձագանքել է  Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյան, ով բավական ուշագրավ հայտարարություն է արել՝ նախ նորմալ է վերաբերվել այն փաստին, որ ավտոբուս չի աշխատում և հայտարարել, որ գյուղացիները կարող են օգտնվել տաքսիների ծառայություններից:  Ի դեպ մարզպետարանի շենք մտած և մինչև երկրորդ հարկ բարձրացած գյուղացիներից մեկը, համաձայն galatv.am - ի՝ տեսնելով «շատ սիրելի» փոխմարզպետին՝ բղավել է «Մեծ մարդ ես, հերիք չէ՞ խաբես: Նադայել ենք եղել» և նմանատիպ այլ որակումներ:  Ինչպես ասում են՝ խոսքերն ավելորդ են, բնութագրելու փոխմարզպետի աշխատելաոճն ու մարզի բնակիչների հանդեպ ունեցած վերաբերմունքը: 

Մանրամասները`  galatv.am - ի տեսանյութում:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее