▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաչիկ Ասրյանը չափից շատ է սիրում իր երկիրը

Դիտեք նաև՝

Ասրյանի/Հիտլերի/ և Ս. Խաչատրյանի/Լիսկայի/ միջև զուգահեռներ մի անցկացրեք. Նա սկզբունքներ ունի


Այս տղայի մասին ինչեր ասես չգրեցին, ինչ անուն ասես չկպցրեցին էլ Հիտլեր էլ դիկտատոր, էլ…, բայց երբ ես համեմատում եմ այս տղայի իրական էությունը Ս. Խաչատրյանի էության հետ ապա հասկանում եմ, որ երկուսն էլ Գորիսեցի լինելով տարբեր ձևով են մտածում, երկուսն էլ հանրապետական լինելով տարբեր ձևով են գործում: Այո Խաչիկ Ասրյանը բառի բուն իմաստով կարելի է համարել ֆանատիկ, քանի, որ 'նա չափից շատ է սիրում իր երկիրը', նա մոլագարի նման է իրեն պահում, երբ խոսքը գնում է իր արծիվների մասին : Այո նա ամեն ինչ չափից դուրս է անում, բայց սա այն դեպքն է երբ կարելի է ասել, որ երկրի հանդեպ սերը հիրավի պետք է լինի չափից դուրս: Ինչպես կարելի է այս տղային համեմատել Ս. Խաչատրյանի հետ եթե ժողովրդական լեզվով ասած նա սեփական կատու չունի և վարձով է ապրում / չնայած երկար տարիներ սպորտի և երիտասարդության փոխնախարարի պաշտոնն է զբաղեցնում/, իսկ Ս. Խաչատրյանի ունեցվածքը ինձ թվում է միտք չունի ներկայացնելու, քանի, որ դրա մասին բազմիցս խոսվել է:
Հ.Գ.

Հիմա որն է լավը` լինել ֆանատիկ, թե..

Կարեն Թումանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее