Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր այսօր, ժամը 08.40-ին Վրաստանի հանրապետության Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար: բախվել են «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 և «Ջիպ» մակնիշի ZGN 105 պետհամարանիշերի ավտոմեքենաները:
Հայտնի է դարձել, որ ավտովթարի են ենթարկվել հաղորդավար Արամ Չախոյանը, Աննա Պողոսյանը եւ Էդվարդ Սարգսյանը:
esyes.am-ը զրուցել է Արամի մոր` տկն. Սվետայի հետ, ով հայտնել է, որ հաղորդավարը կողոսկրերի կոտրվածք ունի, վնասված է նաև նրա դեմքը: Վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում: Արամը խոսել է եղբոր հետ` նրան համոզելով Վրաստան չգնալ, քանի որ իրեն Շտապ օգնության մեքենայով արդեն տեղափոխում են Հայաստան:
Արամի մոր փոխանցմամբ` ղեկին եղել է Աննա Պողոսյանը, ում վիճակը, իր տեղեկություններով, ամենածանրն է: Համեմատաբար քիչ վնասվածքներ է ստացել երրորդ ուղևորը` Էդուարդ Սարգսյանը: