Այն, ինչ կգրեմ, փառք Աստծո` վերաբերվում է ոչ բոլորին: Խոսքը գնում է մտածողության մեջ` ուժի նկատմամբ նստած «հարգանքի» մասին: Ինստինկտի հասցված մի պաշտանմունք, որը զուգորդվում է աղավաղված արժեքային համակարգով: Տեսեք, օրինակ` հիմնականում հիացմունքով խոսում են Կոբզոնի մասին, ոչ թե նրա համար, որ նա լավ երգիչ է, այլ, որովհետեւ նա գողական ավտարիրտետի համբավ ունի: Այսպես ասած հաջողված հանցագործ: Որոշ շրջանակներում համարվում է նորմալ, որ տղամարդը կնոջը պետք է ծեծի ու ամենաահավորն այն է, որ կանանց մի ստվար զանգված էլ է նման ձևով մտածում: Որ իրանց պետք է ծեծեն: Մարդ ենք ման գալիս, որին շեֆ կամ թագավոր ասենք: Այսօր շատ շատերը առանց քաշվելու, ամաչելու ասում են. «Դե մենք փոքր երկիր ենք, մենք ով ենք եղել առանց ռուսների»....: Հետաքրքիր է` որքան հաճախ են այդ նույն մարդիկ իրենց առօրյա կյանքում ասում, որ իրանք փոքր են և իրենք ոչինչ չեն կարող: Նույնիսկ հոգեբանական մի մթնոլորտ կա, որի պատճառով մենք չենք պատկերացնում, որ Հայաստանի Ֆուտբոլի հավաքականը կարող է հաղթել Ռուսաստանի հավաքականին, ու նույնիսկ այդքան չենք էլ տխրում, երբ պարտվում ենք և ընդունում ենք, թե մենք նրանց ոնց կարող ենք հաղթել: Այսօր վստահ եմ` եթե Հայաստանում ռեֆերենդում արվի, ահռելի մեծ զանգված նույնպես կքվեարկի Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն կողմ: Դուք հասկանում եք, որ այս ամենը իրական է և մեր կողքին: Կա լռակյաց պատրաստակամություն ստորադասելու սեփական ինքնությունը, ազգային ինքնությունը, պետականությունը:
Չգիտեմ` կարողացա արդյո՞ք հասցնել այն միտքը, որն ուզում էի ասել, թե ոչ, բայց խնդրում եմ մտածեք նշված երևույթների մասին և դրանց պատճառների ու հետևանքների մասին: Եթե մենք շատ արագ չազատվենք այս բարդույթներից, վերջնականպես կկործանվենք:
Վստահ եմ` եթե Հայաստանում ռեֆերենդում արվի, մեծ զանգված կքվեարկի Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն կողմ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet