«Գլոբալ Գոլդ Մայնինգ» հայաստանյան ընկերությունն իր դուստր ձեռնարկության՝ «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ի հետ նոր անակնկալներ են մատուցում մեզ:
Yerkir.am-ի հերթական բացահայտումները վերաբերում են վերոհիշյալ ընկերության եւ ՀՀ կառավարության կողմից ստորագրված մի քանի փաստաթղթերի, որոնք հայտնվել են մեր ձեռքի տակ:
Դեռեւս 2012 թ. հուլիսի 2-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը «ՄԵԳՈ-ԳՈԼԴ» ՍՊԸ-ին տրամադրում է ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի հանքային դաշտի երեւակման մեջ երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու՝ թիվ ԵՀԹ-29/136 թույլտվությունը` գործողության ժամկետ սահմանելով 02.07.2012- 02.07.2016թթ., նշելով ընդերքի տեղամասի ծայրակետերի կոորդինատները եւ մակերեսը, որը կազմում է 5380 հա, բացառությամբ թիվ ԼՎ-184 լեռնահատկացման ակտով «ՄԵԳՈ-ԳՈԼԴ» ՍՊԸ-ին տրամադրված՝ Թուխմանուկի ոսկու հանքավայրի տարածքի:
Սակայն, հաշվի առնելով, որ վերոնշյալ տեղամասի համար արդեն իսկ «ՄԵԳՈ ԳՈԼԴ» ՍՊԸ-ն ստացել է ուսումնասիրության թիվ 15 Հատուկ լիցենզիան, որի գործողության ժամկետը երկու, կամ ավելի անգամ երկարացվել է եւ վերջնաժամկետ նշանակվել 2012 թվականը (ըստ Կոնցեսիայի մասին օրենքի՝ ուսումնասիրության լիցենզիան տրվում է 3 տարով, որը կարող է երկարացվել երկու անգամ՝ յուրաքանչյուրը 2 տարով):
Մեր ունեցած փաստաթղթերի համաձայն` «ՄԵԳՈ ԳՈԼԴ» ընկերությանը 10.11.2004թ. տրվել է համար 15 ուսումնասիրության լիցենզիան, որի գործողության ժամկետը` մինչև 31.12.2006 թ.-ն է, ուսումնասիրության տարածքը՝ 4164 հեկտար:
Թե՞ ինչ է կատարվում 2006-ից մինչև 13.05.2008թ. մեզ հայտնի չէ, սակայն 13.05.2008թ. համար 15 լիցենզիան երկարաձգվում է մինչեւ 13.05.2010թ., այնուհետեւ, 2010-ից մինչեւ 2012թ.:
Բնապահպանական ՀԿ-ները 2012թ. հուլիսի 26-ին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն էին ուղարկել գրություն, որում խնդրել էին իրենց տրամադրել ընկերության կողմից ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումին կից ներկայացված պարտադիր փաստաթղթերի պատճենները, տեղեկություններ հատկացնել ուսումնասիրվող տարածքի վերաբերյալ, նաեւ ծրագիրը՝ իր ժամանակացույցով:Դիմումում նշվել էր նաեւ, որ թույլտվությունը վերոհիշյալ ընկերությանը տրամադրվել է ոչ թե 3, ինչպես օրենքն է պահանջում, այլ 4 տարով:
Սակայն ի պատասխան ՀԿ-ների գրության, նախարարությունը (02.08.2013թ.) գրությամբ հայտնել է, որ «ՄԵԳՈ ԳՈԼԴ» ՍՊԸ-ին տրամադրված թիվ ԵՀԹ – 29/136 թույլտվության գործողության ժամկետը սահմանված է 02.07.2013-02.07.2016թթ., եւ թույլտվության ձեւաթղթում տրամադրման ամիս-ամսաթիվը լրացնելիս թույլ է տրվել վրիպակ, որը հետագայում ուղղվել է:
Հոդվածն ամբողջությամբ` այստեղ: Կարող եք ծանոթանալ նաև թեմայի վերաբերյալ հեղինակի նախորդ հոդվածին:
Գալուստ ՆԱՆՅԱՆ
Շարունակելի
Մանրամասն՝ տեսանյութում