YerevanNews.am-ը գրում է, որ այսօր «Ազատենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները մամուլի ասուլիս էին հրավիրել «Փակ շուկա»-ի մոտ:
Ասուլիսի ընթացքում նախաձեռնության անդամներին մոտեցան մոտակա շենքի բնակիչները և վեճի բռնվեցին վերջիններիս հետ: Մասնավորապես, նրանք դեմ էին նախաձեռնության պահանջներին` նշելով, որ այդ դեպքում կրկին ստիպված կլինեն ապրել փոշու և կեղտի մեջ:
Նախաձեռնության անդամների կողմից բնակիչներին բազմիցս ուղղվեց «քեզ ինչքա՞ն են վճարել» արտահայտությունը, որը դժգոհություն առաջացրեց բնակիչների շրջանում, որի հետևանքով վեճն ավելի սրվեց:
Վեճի մանրամասները` YerevanNews.am-ի տեսանյութում