Մի կողմից դեմ արտահայտվել պարտադիր կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին, մյուս կողմից մշակույթի նախարար վերանշանակել Հասմիկ Պողոսյանին:
Որպեսզի հետո ինձ չմեղադրեն ոչ կառուցողական մոտեցման համար, առանց քննադատելու ուղղակի ցանկանում եմ իմանալ՝ արդյոք վերանշակված նախարարը տեղյա՞կ է՝
1. Ո՞րն է մշակույթի և արվեստի տարբերությունը. և ինչ է ընդհանրապես արվեստն ու մշակույթը:
2. Ի՞նչ է արվեստի կառավարումը և կառավարման ինչպիսի համակարգեր կան:
3. Ի՞նչ մեթոդաբանությամբ էր կառավարվում համակարգը վերջին տարիներին և արդյոք վերանշանակումից հետո փոխվելո՞ւ է կառավարման մոդելը և ի՞նչն էր պաճառը, որ նախորդ մոդելը չապահովեց արդյունավետություն և ինչո՞ւ եք կարծում, որ նորը կապահովի: Իհարկե այս հարցերին պետք է պատասխանել, եթե իրականում կա մոդել կամ ընտրված է արվեստի կառավարման որևէ համակարգ:
4. Ինչո՞ւ է օր օրի անկում ապրում թատերական ներկայացումների որակը, իրականացվե՞լ է երբևէ ուսումնասիրություն՝ պարզելու ինչ է ակնկալում հասարակությունը նախարարությունից, ինչ է ցանկանում տեսնել քաղաքացին և ինչ պետք է քարոզել, որպեսզի քաղաքացին ցանկանա տեսնել նաև այն, ինչ կարիք ունի ներկայացնել պետությունը՝ էթնիկ մշակույթ և այլն:
Եվս բազմաթիվ հարցեր կարելի է թվարկել, սակայն միայն այս հարցերի պատասխանները ստանալուց հետո:
Հ.Գ.
Ի դեպ՝ խորհուրդ վերանշանակված նախարարին. հարցերի պատասխաններից որոշները կարող եք գտնել համացանցում: