shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ մայիսի 5-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպես է նորանկախ Հայաստանի 1-ին վարչապետ, ՀՀ Հանրային խորհրդի գործող նախագահ Վազգեն Մանուկյանը, ի տարբերություն իր վարորդի, իրեն սպասարկող ծառայողական Nissan մակնիշի 074 ՍՍ 01 համարանիշի ավտոմեքենայով երթևեկում առանց ամրագոտու:
Ֆոտոլրագրողի հարցին, թե ինչու ամրագոտին չի կապել, Վ. Մանուկյանը ժպտերես պատասխանեց. «Պոկվել է»:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում