▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղն ուշ կլինի…

 Ամեն անգամ բանակում նոր զոհ տալիս, խելագարության աստիճանի ցավ եմ ապրում…Կարծում եմ, մենք շատ կարևոր բացթողումներ ունենք բանակաշինության գործում…Այսօր բանակում ծառայում են 1992-1995 թթ. ծնվածները: Այդ թվերը, նախորդների նման, դաժան փորձությունների տարիներ էին ` մութ, ցուրտ, անջուր, անսնունդ… Մեզ հետ էլ այդ զրկանքները տարան նորածինները: Նրանց ճնշող մեծամասնությունն ունի տարբեր աստիճանի, տարբեր հիվանդություններ` վերջույթների ցրտահարություն, անոթների նեղացում,սրտի, թոքային, երիկամային հիվանդություններ և այլն, ինչի առջև աչք են փակում զինկոմների բժշկական հանձնաժողովները: Մի կողմից բյուջեից հսկայական միջոցներ են ծախսվում զինակոչիկների հետազոտման համար, մյուս կողմից հայտնաբերած լուրջ հիվանդությունները չեն ֆիքսվում ակտերի մեջ (հատկապես «Նաիրի»  բժշկ. Կենտրոնում), լավագույն դեպքում հիվանդությունը նկարագրում են մակերեսորեն, ընդհանուր գծերով, չփաստելով հիվանդության կարևոր բնութագրիչները. ասենք անոթի նեղացումը հասնում է 1,5 մմ, դա չի գրվում, այլ գրվում է`անոթների երկկողմանի նեղացում, երիկամներում հայտնաբերած քարի չափերն են փոքրացվում… Զորակոչվում են ողնաշարի, սրտի արատներով, թվում է , թե հատուկ հրաման կա` ամեն գնով համալրել բանակը…Այս կերպ չեն համալրում. պարոններ, բանակաշինությունը խոսքերով, շքերթնեփով չի…եկեք լուրջ խորհենք. հարկ է համազգային, թիվ 1 խնդիրն այն դարձնել, կառուցողական քայլեր են պետք. սահմանը պետք է վստահել ոչ թե 18-20 տարեկան հիվանդներին, այլ հատուկ պատրաստվածություն անցած, ֆիզիկապես առողջ, մտքով պայծառ, հայրենասեր, վարձու բանակ կազմող 30-35 տարեկան, առնվազը 2 երեխա ունեցող հայ մարդուն (նրանք խորհուրդների հաց են կերած ու նրանց շարքերում առողջները շատ են): Եթե տրվի բարձր աշխատավարձ, որ հնարավոր լինի գոն 4 հոգիանոց ընտանիք պահել, շատերը կգնան:

 Գործազրկության հարցի մասնակի լուծմամբ` կկանխվի նաև արտագաղթը: Միջոցներ հաստատ կգտնեն, եթե  բանակաշինության  սուրբ գործի համար մեծահարուստները դրամ չխնայեն: Թող հատուկ հարկեր սահմանվի մեծահարուստների ու նրանց չծառայող երեխաների համար, ինչի հաշվին էլ մարտունակ բանակ կարելի է ստեղծել (գիտենք ինչ կերպ են ծառայում, բանակի ախտերի մի մասն էլ սրանով է պայմանավորված): Երբեմն թանկ պահած միակ զավակին տանում են ու դիակ վերադարձնում, այդ պատճառով մարդիկ բնակարանները վաճառում են, ազատում բանակից, որպեսզի  կրկին կյանք պարգևեն զավակներին կամ փախչում են երկրից... Մինչև ե՞րբ...նորից եմ կրկնում` բանակն ամբողջությամբ կազմել վարձուներից, թող օլիգարխներն ու մաֆիոզները քիչ մսխեն ռեստորաններում, ծովածոցերում քիչ արևահարվեն, քիչ ծախսեն  արևմտյան հասարակաց տներում  ու վարձու բանակը ֆինանսավորեն.. Իսրայելում բանակ գնացողից պարտադիր սերմնահեղուկ են վերցնում, պահեստավորում,  որպեսզի դժբախտ դեպքի պարագայում մարդու սերունդը չվերանա… դե՜, մենք շաաատ հեռու ենք Իսրաելից…

 Օր-օրի մեր կորուստներն ավելանում են: Մենք վաղը ոչ միան զինվոր, այլև սերունդ տվող չենք ունենա: Այսօր արդեն ազգի սերմացուն ենք կորցնում: Եկող ու մյուս տարիների ծառայողների թիվն ավելի պակաս է լինելու, հարկ է այսօր տագնապել ու մտածել… Անշուշտ, բանակաշինությունում նոր մոտեցումներ են հարկավոր, ընդհուպ ծառայության ժամկետի նվազեցում` մինչև 1 տարի:Համայհայկական ամեն դրամահավաքի ժամանակ մոտ 20-21 միլիոն դոլար է հավաքվում, թող դրանք ուղղվեն բանակաշինությանը, վաղը` ուշ կլինի…

 

Հեղինակ` Գոհար Արշակյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее