▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաշինգտոնում քննարկվել են հայ-քրդական համագործակցության հնարավորությունները. Hurriyet

Թուրքիայի քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ-BDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել տեղի Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատրյանի հետ:

Թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականի էլ. Կայքն անդրադարձել է այդ հանդիպմանը` մեկնաբանելով հետևյալ կերպ. «Դեմիրթաշը Վաշինգտոնում հանդիպել է հայկական սփյուռքի ամենաազգայնական թևը ներկացնող դաշնակցականների հետ»:

Լրատվամիջոցը նկատել է տալիս, որ Տեր-Խաչատուրյանը տեղեկություններ հաղորդել հանդիպման օրակարգի մասին, իսկ Դեմիրթաշը թուրքական ԶԼՄ-ներին այդ հանդիպման մասին ոչինչ չի հայտնել:

Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ Հայ դատի ամերիկյան գրասենյակում (ANCA): Կողմերը քննարկել են հայ-քրդական համագործակցության հնարավորությունները.գրում է Ermenihaber-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее