▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարորդը ՀՀ քաղաքացի է» լեյտմոտիվը դեռ երկար է ծամվելու ռազմավարական դաշնակցի քարոզիչների բերանում

Կալուգայի ճամփի զարհուրելի վթարի լուրն առնելուց հետո անհանգիստ էի, թե արդյոք ընկերներիցս մեկը չէ կամազի վարորդը, դեռ չգիտեի, որ հայ է: 4 ընկեր ունեմ այնտեղ, Համալսարան ավարտած` հենց կամազ են քշում Մոսկվայում եւ մերձմոսկվայում, հենց խիճ ու քար են տեղափոխում սրա-նրա ամառանոցը` ընտանիք են պահում, բոլորն էլ կարգին տղերք են, ախալքալակցի, վարանեցի զանգել, գիտեմ, որ կարգին վարորդներ են, խնդալու էին վրաս, բայց անհանգիստ էի: Հետո լուր եկավ, թե հայ է վարորդը, 46 տարեկան` իմ տարիքին, հետո ասացին, որ ՀՀ քաղաքացի է, անուն ազգանունն ասացին, հասկացա, որ իմոնցից չէ...:

Հետո ջղայնության ալիք եկավ վրաս, թե այ ոչխար, իբր ինչ արեցիր, 18 հոգու գլուխ կերար.-«Վարորդը հայ է, ՀՀ քաղաքացի» լեյտմոտիվը դեռ երկար է ծամվելու ռազմավարական դաշնակցի քարոզիչների բերանում: Մի կողմից մտածում եմ` դե փորձանք է կարող է ղեկին թաթար լիներ, ռուս լիներ, մոնղոլ լիներ, հատուկ ուշադրություն չպիտի դարձնել այդ հանգամանքին, մյուս կողմից էլի չեմ հանդարտվում, թե ինչու այդպես եղավ, չի լինի՞, որ մարդավարի քշեք էդ ավտոները: Ստեղ գործ չի ունեցել, գնացել գործ է ճարել, խիճ է կրել ստեղ ընտեղ, ստեղ գործ ունենար, գուցե ստեղ նույն բանն աներ: Բարդ բան է կյանքը, ով իմանա:

 

Լևոն Բարսեղյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее